Վաճառվում է նոր ԴՍ-158 ասֆալտբետոնե գործարան 50տոննա/ժամ արտադրողականությամբ:
Զանգահարել 091 41-29-96
Ասֆալտբետոնե խառնուրդի պատրաստման տեխնոլոգիան
եվ նրա հսկողությունը: Գոստ 9128-2009
- Ա/բ խառնուրդի պատրաստման համար պետք է նախօրոք լաբորատոր պայմաններում մշակել նրա կազմը (խճի, ավազի, հանքային փոշու եվ բիտումի քանակները):
- Ա/բ խառնուրդի կազմը ճշգրիտ ապահովելու համար անհրաժեշտ է կատարել այդ նյութերի նախնական տեսակավորում (տեսակավորող սարքերը տեղադրվում են մինչև սառը ուղղահայաց էլեվատոր)
- Գործարանի զետեղարաններից դեպի խառնարան բաց թողնվող նյութերի քանակը պետք է համապատասխանի լաբորատորիայի կողմից առաջարկված խառնուրդի կազմին:
- Ծածկերի վերականգնման համար նախատեսվում է բոլոր կարգերի ճանապարհներին օգտագործվող ա/բ խառնուրդ.
l մարկայի
Ա տիպի
որտեղ` խճի պարունակությունը պետք է լինի 50 - 60% (պետ. ստանդարտ 9128-2009)
- Խառնուրդի պատրաստման համար առաջին հերթին խառնարան է տրվում խիճը, ավազը, հանքային փոշին, որոնց խառնուրդը ստանալուց հետո տրվում է համապատասխան քանակի բիտում` հետագա խառնման համար:
- Խճի եվ ավազի ջերմաստիճանը խառնման ընթացքում պետք է լինի 165-185 աստ C:
- Հանքային փոշին տրվում է սառը վիճակում:
- Բիտումի ջերմաստիճանը պետք է լինի 130-150 աստ. C:
- Խառնարանից բաց թողնելու ժամանակ ա/բ խառնուրդը պետք է ունենա 140-160 աստ C:
- Խճի հատիկային կազմը պետք է լինի այնպիսին, որ նա անցնի`
20 մմ մաղով 90-100%
15 մմ մաղով 75-100 %
- Ա/բ խառնուրդի պատրաստման ընթացքում նյութերի քանակի թույլատրելի սխալը պետք է լինի ոչ ավել`
խիճ ՞ 3%
ավազ ՞3%
բիտում ՞1.5%
հանք. փոշի ՞1.5%
- բիտումի ջերմաստիճանը ստուգվում է 2 ժամը մեկ անգամ:
- Խառնուրդը կազմող մյուս նյութերը հսկվում են անընդհատ:
- Պատրաստի խառնուրդի ջերմաստիճանը ստուգվում է ամեն մի ինքնաթափում:
- Ա/բ խառնուրդի որակը ստուգվում է ամեն հերթափոխի ընթացքում մեկ անգամ, լաբորատոր պայմաններում:
- Խառնուրդի տեղափոխման հեռավորությունը պետք է լինի 1.5 ժամից ոչ ավել, օդի ջերմաստիճանը 10 աստ. C բարձր լինելու դեպքում:
- Նախնական տեսակավորող սարքերի աշխատանքը եվ բաղադրիչների կշռման հարմարանքները ստուգվում են 2 շաբաթը մեկ անգամ, իսկ կասկած առաջանալու դեպքում, անմիջապես:
- Ակնադիտական ուսումնասիրման ժամանակ ա/բ խառնուրդը պետք է լինի համասեռ, շարժուն, այն չպետք է կպչի մեքենայի թափքին:
Կասկած լինելու դեպքում այն պետք է ստուգվի լաբորատոր պայմաններում:
- Ա/բ հատիկային կազմը ստուգվում է 3 հերթափոխը մեկ անգամ, իսկ խճի պարունակությունը յուրաքանչյուր հերթափոխում, արագացված եղանակով:
- Ա/բ խառնուրդի (Ա տիպ) մեջ օգտագործվող խճի ամրությունը պետք է լինի ոչ պակաս 1000-ից:
- Խճի մեջ (Ա տիպ) թույլատրվում է տափակ եվ ասեղնաձեվ հատիկներ` 15% ոչ ավել:
- Խճի եվ ավազի մեջ կավային մասնիկների կամ փոշու պարունակությունը չպետք է գերազանցի 1% -ից:
- Հանքային նյութերի կմախքի ծակոտկենությունը չպետք է գերազանցի 23% -ից:
- Ա/բ խառնուրդը պետք է բավարարի հետեվյալ պայմաններին`
| Ցուցանիշների անվանումը | Կլիմայական գոտիները | ||
| l | ll, lll | lV, V | |
| Ջրահագեցումը ըստ ծավալի % Ա տիպ Բ եվ Գ Վ եվ Դ Մնացորդային ծակոտկենությունը ըստ ծավալի % |
1.5-3.0 1.0-2.5 2.0-3.5 |
1.5-4.0 1.0-4.5 2.0-5.0 |
2.5-6.0 2.5-6.0 3.0-7.0 |
l մարկայի Ա տիպի ա/բ հատիկային կազմը պետք է լինի.
| Խառնուրդի մարկան եվ տիպը | Հատիկային կազմը % փոքր է մմ | |||||||||
| 20 | 15 | 10 | 5 | 2.5 | 1.25 | 0.63 | 0.315 | 0.14 | 0.071 | |
| Ա | 90-100 | 75-100 | 62-100 | 40-50 | 28-38 | 20-28 | 14-20 | 10-15 | 6-12 | 4-10 |
- Մինչև բանվորական ջերմաստիճանը տաքացրած բիտումը անհրաժեշտ է օգտագործել 5 ժամվա ընթացքում:
- Ա/բ խառնուրդը պատրաստելուց հետո պետք է անմիջապես դատարկել խառնարանից տեղափոխող մեքենաները կամ պահեստի զետեղարան:
- Ա/բ խառնուրդի պատրաստման ժամանակ, կախված բիտումի մածուցիկությունից, օգտագործվող նյութերը պետք է ունենան հետեվյալ ջերմաստիճանները`
| Խառնուրդի տեսակը | Բիտումի մարկան | Ջերմաստիճան C աստ. | ||
| Բիտում | Խիճ և ավազ | Ա/բ խառնուրդ | ||
| տաք | ԲՆԴ 40/60, 60/90 90/130 | 130-150 | 165-185 | 140-160 |
| գոլ | ԲՆԴ 130/200, 200/300, 130/200 | 110-130 | 145-165 | 120-140 |
| ԱԳ 130/200 | 80-100 | 115-135 | 90-110 | |
- Ա/բ խառնուրդը պատրաստելու համար պետք է ունենալ անհրաժեշտ քանակի խիճ, ավազ, հանքային փոշի և բիտում
- Խառնուրդը պատրաստելու ժամանակ պետք է կատարել նախնական չափավորում ըստ ծավալների, լաբորատոր պայմաններում մշակված հատիկաչափական կազմի համապատասխան:
Յուրաքանչյուր զետեղարանից որոշակի հատիկային կազմ ունեցող խոնավ խիճը և ավազը չափավորված ծավալներով մատուցվում է չորացնող և տաքացնող վառարան: Վառարանից խառնուրդը տեղփոխվում է դեպի կրկնակի տեսակավորող մաղեր, այնտեղից էլ համապատասխան զետեղարաններ:
Այս զետեղարաններից չափավորված խիճը, ավազը և հանքային փոշին որոշակի կշռաչափով մատուցվում են խառնարան (բիտումը մատուցվում է առանձին):
- Խառնուրդի պատրաստման ցիկլը համարվում է ավարտված, երբ այն լցվում է խառնուրդ
տեղափոխող մեքենան, կամ գործարանի խառնուրդի պահեստավորման զետեղարան: